«Տանգո» ՓԲԸ-ն կդառնա ԱԳՆ-ի շենքի նոր սեփականատերը։ Գործադիրը հաստատեց շենքը նշված ընկերությանը 51 մլն 270 հազար դոլարին համարժեք դրամով օտարելու մասին որոշումը։ Չի բացառվում, որ այս տանգոն դեռ երկար կհնչի ՀԿ-ների, բնակչության և քաղաքական դաշտում, քանի որ գործարքին դեմ կողմը փոքրամասնություն չի կազմում։ Այդ մասին վկայեց նաև գործադիրում որոշումը սղացնելով ներկայացնելը։ Ի դեպ, նկատենք, որ մի քանի շաբաթ առաջ պնդումներ կային, որ ԱԳՆ-ի շենքը չի վաճառվելու։ Շրջանառվող լուրերի համաձայն` «Տանգո» ՓԲԸ-ն Էդուարդո Էռնեկյանի սեփականությունն է:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ